«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոյի հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, Բենզեման մարզումների առաջին հատվածում մարզվել է թիմի հետ, սակայն երկրորդ մասում Գալարդոն ասել է, որ Բենզեման պետք է աշխատի անհատական ծրագրով։ Բենզեմային դուր չի եկել այս որոշումը, նա հրապարակավ վրդովվել է և ամբողջությամբ լքել է մարզումը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գալարդոն հրապարակային ներողություն է սպասում Բենզեմայից, ով, ըստ լուրերի, որոշ ժամանակ առաջ չի ցանկացել վերադառնալ թիմ և խնդրել է իրեն բաց թողնել այլ ակումբ։
Բենզեման «Ալ-Իթթիհադում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։