«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Պրեմիեր Լիգայի գրանդները որպես առաջնահերթ թիրախ են նշել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին: Միաժամանակ նշվում է, որ գործարքը թանկ կարժենա՝ «Յուվենտուսը» Բրեմերի համար կպահանջի մոտ 70 միլիոն եվրո։
Բրեմերը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Եթե վերցնենք ընթացիկ մրցաշրջանը, ապա բրազիլացին անցկացրել է 24 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է։