Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Լիվերպուլում» հնարավոր աշխատանքի մասին։
«Ֆուտբոլում խոսակցությունները նորմալ են: Բայց այս պահին ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Բայերի» վրա։ Ուրախ եմ աշխատել այս ակումբում: Մենք հիանալի ճանապարհորդություն ենք ունենում, այնպես որ ես չեմ անհանգստանում ապագայի համար։ Ես ապրում եմ միայն ներկայով»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդյան ակումբը։