Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը հերթական տեսանյութն է հրապարակել՝ մրցավարության վերլուծությամբ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, ով նույնպես պարբերաբար բարձրաձայնում է մրցավարի աշխատանքի մասին, հայտնվել է մադրիդյան ակումբի քննադատության տակ։
«Պետք է հիշել, որ Չավիի՝ որպես ֆուտբոլիստի կարիերան կասկածի տակ է, քանի որ նրա խաղերը հետաքննում են դատախազությունը և մրցավարը», – ասվում է տեսանյութի մեջ։
Ինչպես գիտեք, ներկայումս վարույթ է ընթանում «Բարսելոնայի» դեմ։ Գործը վերաբերում է ակումբի կողմից մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեիրային վճարումներին։