Ռաֆինյան կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, հայտնում է լրագրող Փոլ Օ՛Կիֆը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Թոթենհեմը» հետապնդում է 27-ամյա բրազիլացուն։ Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

2023/24 մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։