Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հաջող է սկսել 2024 թվականը։
Տարեսկզբից հարձակվողը 7 հանդիպում է անցկացրել և դարձել 7 (5+2) գոլի հեղինակ։
Ընդ որում` Դեպայը խաղադաշտում անցկացրել է 311 րոպե, այսինքն`մեկ արդյունավետ գործողություն կատարելու համար նրանից պահանջվում է 44 րոպե։
Փետրվարի 7-ին Մադրիդի «Ատլետիկոն» կանցկացնի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։