ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզցիների ելույթների մասին Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև գնահատել Ֆրանսիայի առաջնության մակարդակը։
«ՊՍԺ-ն կարո՞ղ է մեծ բարձունքների հասնել Չեմպիոնների Լիգայում: Այո, անկասկած։ Լիգան կապված է հետևողականության հետ: Գավաթում յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ է։ Մենք գիտենք, թե որտեղ կարող ենք ավելի լավ լինել, բայց ժամանակը ցույց կտա, թե ուր ենք գնում։ Մենք առաջնությունում առաջին տեղում ենք, ունենք լավ մրցակիցներ: Սա շատ ավելի բարդ առաջնություն է, քան ես կարծում էի: Ես գոհ եմ այն ամենից, ինչ մենք անում ենք»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է լրագրող Ադրիան Գրենյերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Այս մրցաշարում փարիզցիների պատմության ամենանշանակալի ձեռքբերումը 2019/20 մրցաշրջանի եզրափակիչն էր, որում ՊՍԺ-ն պարտվեց Մյունխենի «Բավարիային»։