Լիոնել Մեսսի․«Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում և հույս ունեմ, որ կկարողանամ դուրս գալ խաղադաշտ»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ վստահ չէ ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղին իր մասնակցության հարցում։ Հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին։

«Չգիտեմ՝ կարո՞ղ եմ խաղալ: Բայց ես ինձ շատ ավելի լավ եմ զգում և հույս ունեմ, որ կկարողանամ դուրս գալ խաղադաշտ։ Մենք կմարզվենք այսօր կեսօրին, և ես կփորձեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Նա պատմել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած առաջին հանդիպման ժամանակ խնդիրներ է զգացել ադդուկտորի մկանների հետ կապված։ Այնուհետև նրան MRI են արել, որը ոչինչ չի հայտնաբերել, բայց նա դեռևս անհարմարություն է զգում։

Երկրպագուներից մեկը «Ինտեր Մայամիի» և Հոնկոնգի առաջնության աստղերի թիմի ընկերական հանդիպումից հետո (4:1), հուզված արձագանքել է այն փաստին, որ հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել խաղին։

Խաղը կկայանա Կոբեի (Ճապոնիա) Noevir Stadium Kobe մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին։