ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալի» կողմից իրեն առաջարկվող աշխատավարձից, հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչ 25-ամյա ֆրանսիացուն, ոչ էլ նրա շրջապատը գոհ չեն մադրիդյան առաջարկից։ Կողմերը դեռ մոտ չեն ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ համաձայնության։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն 6 տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ՝ տարեկան 32 միլիոն եվրո աշխատավարձով։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։