ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վստահ է, որ «Ռեալ» տեղափոխվելն իրեն կօգնի անհատական մրցանակներ ստանալ: Այս մասին հայտնում է El Debate-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին կարծում է, որ չի կարող պայքարել «Ոսկե գնդակի» համար՝ ՊՍԺ-ում խաղալու պատճառով։
Մբապպեն կարծում է, որ իրեն պետք է տեղափոխվի թոփ-ակումբ՝ «Ռեալ Մադրիդ», որպեսզի ստանա արժանի ճանաչումը։
Նա նաև հասկացավ իր սխալը, երբ երկու տարի առաջ մերժեց տեղափոխվել Մադրիդ: Հետո նա վստահեց իր գործակալին ու մորը՝ Ֆայզա Լամարիին, ով խորհուրդ տվեց ընտրել ՊՍԺ-ն՝ ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ առաջարկի պատճառով։