«Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ ակումբը բանակցություններ է վարել «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու հետ։
29-ամյա լեհի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է այս տարվա հունիսին, ֆուտբոլիստը կարող է բանակցել այլ ակումբների հետ։
«Մենք «Նապոլիին» տեղեկացրել ենք, որ սկսել ենք բանակցություններ Զիելինսկու՝ ազատ գործակալի կարգավիճակով մեր ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Զիելինսկին «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։