Ֆրենկ Լեմպարդը կարող է կրկին վերադառնալ «Չելսի»

«Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը կարող է կրկին վերադառնալ լոնդոնյան ակումբ։ Լեմպարդն իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Չելսիում», իսկ հետո երկու անգամ մարզել է «կապույտներին», թեև անհաջող:

«Չելսիի» կանանց գլխավոր մարզիչ Էմմա Հեյսն ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի ակումբը՝ դառնալով ԱՄՆ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետն ակումբում աշխատել է 12 տարի՝ թիմի հետ նվաճելով 6 առաջնություն։ Ակումբը պետք է փոխարինող փնտրի Հեյսին, իսկ Ֆրենկ Լեմպարդի անունն արդեն մամուլում է:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իզի Քրիստիանսենը կարծում է, որ Լեմպարդը իդեալական տղամարդ է ազատված պաշտոնի համար: Նրա խոսքով՝ Լեմպարդը շատ լավ գիտի ակումբը և իր փորձով կարող է օգնել թիմին։