«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին քննադատել է թիմակից Լեանդրո Պարեդեսին Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում (4-0) դեղին քարտի համար։
«Ես միշտ աջակցում եմ, երբ թիմակիցները պաշտպանում են միմյանց: Բայց երբ հաշիվը 4-0 է, պետք է մի քիչ ավելի խելացի լինել: Պետք չէ հանդուրժել նման վարքագիծը և ստանալ անհարկի զգուշացումներ։ Սա իսկական հիմարություն է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
Հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։