«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն վնասվածք է ստացել։
Լրագրող Պեդրո Բրավոն El Chiringuito-ի եթերում հայտնել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը պատռել է ազդրի մկանը և բացակայելու է մոտ 6-ից 8 շաբաթ։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է «Բետիսի» 29 հանդիպման։ Դրանցում կիսապաշտպանը յոթ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։