Մանուել Նոյերը կրկին վնասվածք է ստացել

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել։ Նրա վերադարձի ժամանակը հայտնի չէ, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի հանգստյան օրվա ընթացքում Նոյերը 20 րոպե գտնվել է բժիշկների կաբինետում, իսկ այսօր՝ փետրվարի 6-ին, չի մարզվել ծնկի հետ կապված աննշան խնդիրների պատճառով։ Սակայն հայտնի չէ, թե երբ նա կկարողանա վերսկսել մարզումները։

Հիշենք, որ դեռ 2023 թվականի հունվարին Նոյերը արձակուրդում դահուկ քշելիս կոտրել էր ոտքը։ Երկարատև բուժումից հետո Մանուելն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2023 թվականի հոկտեմբերին Բունդեսլիգայում «Դարմշտադի» հետ (8:0): Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում գերմանացի դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում բաց է թողել 15 գոլ և 8 խաղում անառիկ պահել դարպասը։