Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խուսափել է լուրջ վնասվածքից։ Փետրվարի 4-ին նա շարքից դուրս էր մնացել «Ատլետիկոյի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է Carrusel Deportivo-ն, հարձակվողը ժամանակին վերականգնվելու ժամանակ կունենա «Ժիրոնայի» դեմ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 10-ին։
Մադրիդի «Ռեալը» 58 միավորով 23 տուրից հետո գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Ժիրոնային»։