Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լոր Բուլոն, ով այժմ «Պարի Սեն Ժերմենի» դեսպանն է, ասել է, որ լուրջ աղբյուրներից համոզիչ տեղեկություններ է ստացել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» հեռանալու մասին։
«Բավական հետևողական և լուրջ աղբյուրներն ինձ ասացին, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» արդեն կատարված է։
Այս սերիալը նման է նրան, ինչ մենք արդեն անցել ենք։ 2022-ի վերջին սերիալի ժամանակ ինձ շատ տեղեկություններ չեն հասել։ Եվ հիմա նրանք առաջին անգամ ինձ ասում են, որ Մբապպեի տեղափոխությունը «Ռեալ» արդեն իսկ կատարված փաստ է»,- ասել է Բուլլոն Canal+-ի եթերում, փոխանցում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնել էին, որ Կիլիան Մբապպեն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ և մոտ ապագայում պետք է հայտարարվի աղմկահարույց գործարքի մասին, սակայն մինչ այժմ տրանսֆերի մասին հայտարարություն չի եղել։