«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։
«Մենք արժանի էինք այս կարևոր հաղթանակին, ամբողջ թիմը ցանկանում էր դա: Մենք վերահսկում էինք խաղը և գոհ ենք այն ամենից, ինչ տեսանք խաղադաշտում։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել Սկուդետտոյի մասին, դեռ երկար ճանապարհ կա։ «Յուվենտուսն» ու «Միլանը» հեշտությամբ չեն հանձնվի։
Շչեսնին մի քանի անհավանական սեյվեր կատարեց, բայց ես տեսա, որ թիմս կենտրոնացած է, ամբողջ հանդիպման ընթացքում մրցակցին թույլ տվեցինք միայն մեկ հակագրոհ իրականացնել։ Վերջին յոթ ամսում տղաները հիանալի աշխատանք են կատարել, մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
«Ինտերը» 22 հանդիպումներից 57 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսը» 23 խաղից 53 միավորով երկրորդն է։