ՊՍԺ-ն աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի հետ։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը վստահ է, որ պայմանագիր կկնքի 26-ամյա ֆուտբոլիստի հետ, ով վերջերս եղել է Փարիզում։
Ֆուտբոլիստին կարելի է գնել 100 մլն եվրոյով, դա նախատեսված է Պրեմիեր Լիգայի ակումբի հետ նրա գործող պայմանագրում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։