Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է «Ալ-Հիլալը» և միացել է խաղացողի համար պայքարին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան «Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է Սալահով։

Հիշեցնենք, որ եգիպտացի ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը անգլիական թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Այս պահին մերսիսայդցիները զբաղեցնում են առաջին տեղը Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Յուրգեն Կլոպի թիմը 23 հանդիպումից ունի 51 միավոր։