Մարկո Պարոլո․ «Այս ամիսները որոշիչ են լինելու նրա համար»

Նախկին ֆուտբոլիստ Մարկո Պարոլոն անարդար է համարում Ստեֆանո Պիոլիի հասցեին քննադատությունը, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Այս ամիսները որոշիչ են լինելու նրա համար։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, ավելին ի՞նչ կարող ես խնդրել Պիոլիից։ Հավասար պայմաններում պայքարե՞լ «Ինտերի» հետ, որն ակնհայտորեն ավելի ուժեղ է», – Պարոլոնի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Պիոլին ակումբը գլխավորում է 2019 թվականից։ 2022 թվականին նա «Միլանին» գլխավորեց Իտալիայի չեմպիոնի կոչումը։ Այս մրցաշրջանում թիմը 3-րդն է Ա Սերիայի 23 տուրերից հետո։