«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան 39-ամյակի կապակցությամբ

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 39 տարեկան։

Պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես միացել է շնորհավորանքներին՝ հրապարակելով Կրիշտիանուի լուսանկարը՝ «Կեցցե Ռոնալդուն» մակագրությամբ։

Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст «BIRTHDAY HAPPY BIRTHDAY HAPPY BIRTHDAY HAPPYBI VIVA RONALDO 7 RONALDO DAY HAPPY BIRTHDAY HAPPY BIRTHDAY HAPPY BIRTHD»

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-ից 2009 թվականներին, ինչպես նաև 2021-ից 2022 թվականներին և ակումբի հետ նվաճել է ինը գավաթ։