Կարիմ Բենզեման կվերադառնա «Ալ-Իթթիհադի» մարզումներին

Կարիմ Բենզեման կվերադառնա «Ալ-Իթթիհադի» մարզումներին, ֆրանսիացին համաձայնել է մնալ ակումբում առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագին կապում էին Սաուդյան Արաբիայից հեռանալու մասին այն բանից հետո, երբ լուրեր էին պտտվում, որ նա խնդրել է վերադառնալ Եվրոպա:

««Ալ-Իթթիհադը» մերժել է Բենզեմայի հեռանալու խնդրանքը և, չնայած Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մեկ այլ թիմին պոտենցիալ վարձակալությանը՝ փորձառու հարձակվողի տեղափոխությունն այս ձմռանը տեղի չի ունենա:

Գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոյի հետ բանակցություններից հետո Բենզեման կվերադառնա թիմ։ Կարիմը կարող է մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք «Ալ-Տայի» դեմ խաղին, սակայն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Ասիայի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ փետրվարի 15-ին կայանալիք «Նավբահորի» դեմ առաջին հանդիպմանը: