Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի կիսապաշտպանը կրկին ազդրի վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Դոմինիկ Շոբոսլայը վերսկսվել է ազդրի վնասվածքը։

«Շոբոսլայը ինչ-որ բան զգաց այն հատվածում, որտեղ նախկինում վնասվածք էր ստացել: Նա «Արսենալի» դեմ խաղալու հնարավորություն չուներ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

22-ամյա Շոբոսլայն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։