Յոզուա Կիմմիխը ամռանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի հետ կապված իրավիճակին, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել 28-ամյա գերմանացուն։ «Բավարիան» կարող է վաճառել խաղացողին, ով կարող է հրաժարվել երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը, որպեսզի խաղացողի համար գումար ստանա, այլ ոչ թե հաջորդ տարի նրան անվճար բաց թողնի:

Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։