«Փոփոխության ժամանակն է». Տիագո Սիլվայի կինը գրառում է կատարել «Չելսիի» հերթական պարտությունից հետո

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվայի կինը՝ Իզաբելլան, Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում լոնդոնցիների՝ «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո (2-4) սոցցանցերում գրառում է կատարել։

«Ժամանակն է փոփոխությունների. Եթե ​​ավելի երկար սպասեք, շատ ուշ կլինի»,- գրել է Իզաբելլան սոցցանցում՝ ավելացնելով երկու կապույտ սիրտ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ապագայում կարող է պաշտոնանկ արվել։

Լոնդոնյան ակումբը ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի 11-րդ հորիզոնականը։