«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի 16-ամյա խաղացող Լամինե Յամալի մասին։
«Յամալը ավելի շատ րոպե է խաղում, քան պետք է իր տարիքի համար: Վերջին մեկ տարվա ընթացքում նա աճել է 10 սմ-ով: Ես նրա տարիքի որդի ունեմ, գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Լամինն այլ խաղացող է, նա հաճույք է ստանում դրանից»,- Դեկուի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
Յամալը «Բարսելոնայի» սան է և կատալոնական ակումբի հիմնական թիմին միացել է 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։