«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է այն լուրերին, թե գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել կատալոնական ակումբը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նույնպես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու մասին։ Այս իրադարձությունների ֆոնին իսպանական շատ լրատվամիջոցներ խոսում էին այն մասին, որ Կլոպը կարող է գլխավորել «Բարսան»։
«Կլոպը հիանալի մարզիչ է, բայց ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է այդպես խոսելու։
Նոր մարզիչը կցանկանա փոփոխություններ կատարել, բայց նախ պետք է բացատրի նախագիծն ու գաղափարները։ Մենք դիտարկում ենք բազմաթիվ տարբերակներ»,- Դեկուի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։