«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է Եվրոպա լիգայի հանդիպումներին թիմի հայտացուցակում փոփոխությունների մասին։
«Ես ինքս ամբողջ ցուցակը չեմ կազմել, ընդամենը երեք փոփոխություն եմ կատարել։ Իմ առաջնահերթությունը յուրաքանչյուր դիրքում պահեստային տարբերակներով ֆուտբոլիստների համալրումն էր։ Նախկինում մենք մեր կազմում ունեինք միայն մեկ եզրային հարձակվող՝ Պաուլո Դիբալան, ուստի հրավիրեցի Բալդազինիին, և հաշվի առնելով, որ Անդրեա Բելոտին հեռացավ, և մենք վստահ չենք, թե երբ Թամմի Աբրահամը կապաքինվի խաղից, ես թիմին ավելացրի նաև Սերդար Ազմունին», – Ռոսսիի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։