Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները կարոտում են թիմի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչին։
Սոցցանցերում տարածվել են երկրպագուների տեսանյութեր Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Չելսի» – «Վուլվերհեմփթոն» խաղից։ Լոնդոնյան թիմի երկրպագուները վանկարկել են լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի անունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում «Չելսին» 2-4 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։
Այս հանդիպումից հետո «Չելսին» նահանջեց Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ Թիմը 23 խաղում վաստակել է 31 միավոր։