Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։
«Շատ դժվար է Լուկայի նման լեգենդին նորից ու նորից թողնել պահեստայինների նստարանին: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել է մադրիդյան ակումբում աշխատելու ընթացքում։ Ինձ իսկապես վրդովեցնում է, որ Լուկան այս օրերին այնքան էլ հաճախ չի հայտնվում խաղադաշտում: Սա բարդ իրավիճակ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խորվաթ կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 26 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։