Բուկայո Սական վնասվածք է ստացել

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում «Արսենալը» հաղթեց «Լիվերպուլին» (3-1)։

Անգլիացի հարձակվող Բուկայո Սական կոճի վնասվածք է ստացել ու խաղադաշտը լքել 77-րդ րոպեին։

Նշենք նաև, որ 22-ամյա անգլիացին դարձել է գոլի հեղինակ։

Այս մրցաշրջանում Սական անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։