Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան արաբական ակումբը մտադիր է 29-ամյա պորտուգալացուն ձեռք բերել ամռանը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի անհաջող փորձերից հետո։

Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։