Բենժամին Պավար. «Ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Ինտերում»»

«Ինտերի» պաշտպան Բենժամին Պավարը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Կարևոր, բայց ոչ վճռորոշ հաղթանակ։ Պետք է մտածել յուրաքանչյուր կոնկրետ հանդիպման մասին՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր խաղում։ Ինձ շատ է դուր գալիս Իտալիայում, այստեղ շատ տակտիկական ֆուտբոլ է, և շատ ուժեղ աջակցություն տիֆոսի կողմից: Ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Ինտերում»», – Պավարի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

«Ինտերը» 22 հանդիպումներից 57 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսը» 23 խաղից 53 միավորով երկրորդն է։