«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է, թե ինչպես է Կառլո Անչելոտտին պատասխանել «Ռեալի» հասցեին հնչեցրած իր քննադատությանը։
Չավին ավելի վաղ ասել էր, որ մադրիդյան ակումբը ամեն շաբաթ ճնշում է գործադրում մրցավարների վրա։ Այնուհետև Անչելոտտին ասաց, որ իսպանական ֆուտբոլի նկատմամբ հարգանքից ելնելով՝ չի ցանկանում իջնել այդ մակարդակին։
«Ես նրան չեմ պատասխանի։ Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Երևի ճնշում է զգացել իմ խոսքերից։ Դա նրան չի վերաբերում։ Ես հարգում եմ Անչելոտտիին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալը» 22 հանդիպումներից 57 միավորով առաջինն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Բարսելոնան» 23 խաղից 50 միավորով երրորդ տեղում է: