Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ զույգերը։
Մրցաշարի վերջին կիսաեզրափակիչն էր Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը, որը 11 մետրանոցներով հաղթեց Կաբո Վերդեին (0։0, 0։0, 2-1)։ Կիսաեզրափակիչում Հարավային Աֆրիկան կխաղա Նիգերիայի հետ։
Մյուս կիսաեզրափակիչում կմասնակցեն Կոտ դ’Իվուարը և ԴՀ Կոնգոն։
Երկու հանդիպումներն էլ կկայանան փետրվարի 7-ին։