«Մանչեսթեր Սիթին» լուրջ առաջարկ է պատրաստում «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայք Օլիսի համար, հայտնում է լրագրող Ալան Նիքսոնը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» կարող են վճարել ավելի քան 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
22-ամյա ֆրանսիացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: