«Ժիրոնայի» մարզիչը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը

Փետրվարի 3-ին «Ժիրոնան» ոչ-ոքի խաղաց «Ռեալ-Սոսյեդադի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրում։

89-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը։ Այսպիսով, Սանչեսը բաց կթողնի «Ռեալի» դեմ Լա Լիգայի հաջորդ խաղը (փետրվարի 10)։

Յանգել Էրերան և Դեյլի Բլինդը նույնպես բաց կթողնեն հանդիպումը, երկուսն էլ դեղին քարտ ստացան, որը դարձավ նրանց հինգերորդը Լա Լիգայի այս խաղարկությունում, ինչը հանգեցրեց ավտոմատ որակազրկման։