Ռոնալդ Կումանը հայտնել է, որ Դե Յոնգը չի խաղա Եվրո-2024-ում

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ ՊՍՎ-ի հարձակվող Լուկ դե Յոնգը Եվրո-2024-ին չի լինի Orange թիմում։

33-ամյա հարձակվողը Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ։

«Նա չի գնա Եվրո։ Մեկ-երկու անգամ խոսեցինք, այս թեման արդեն փակված է։ Ոչինչ չի փոխվել, ես հարգում եմ յուրաքանչյուր որոշում»,- Կումանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։