Հայտնի են դարձել «Բարսելոնայի» 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի ծրագրերը։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, լեհ ֆուտբոլիստը նախատեսում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, սակայն հարձակվողը ակնկալում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը կշարունակի զարգացնել ուժեղ ակումբային նախագիծ։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանայի» ղեկավարները նաև ցանկություն են հայտնում թիմում պահել լեհ հարձակվողին առնվազն մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։