«Ժիրոնայի» երկրպագուները դժգոհ են մնացել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում (0-0) մրցավարի աշխատանքից։
Այն բանից հետո, երբ խաղի վերջին րոպեներին գլխավոր մարզիչ Միշելը հեռացվեց խաղադաշտից, երկրպագուները վանկարկում էին։ Նաև այս խաղում մրցավարը 24-րդ րոպեին չեղարկեց կիսապաշտպան Յանգել Էրերայի գոլը։
«Ժիրոնան» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով առաջատար Մադրիդի «Ռեալին», որը դեռ մեկ խաղ պակաս ունի։