Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի մարզչական շտաբին հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կհամալրի «Լոս Բլանկոսի» շարքերը։
Լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնտի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալն» ու Մբապպեն մոտ են տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Փետրվարի 3-ին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մբապպեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Կիլիանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։