Կառլո Անչելոտտի. «Նա աստիճանաբար լավանում է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, թե երբ է սպասվում պաշտպան Էդեր Միլիտաոյի վերադարձին, ով օգոստոսին պատռել էր ձախ ծնկի առաջի խաչաձև կապանները։

«Միլիտաոն կվերադառնա ապրիլին կամ մարտի վերջին։ Նա աստիճանաբար լավանում է։ Ալաբայի վնասվածքից հետո մենք որոշեցինք, որ արտակարգ իրավիճակում կարող ենք Չուամենին թողնել եզրային պաշտպանի դիրքում, և նա լավ արեց։

Սա այժմ բացարձակ արտակարգ իրավիճակների տարբերակ է, երբ Ռուդիգերը չի կարողանում խաղալ, բայց միայն մեկ հանդիպման համար: Դա ամբողջ մրցաշրջանի համար չէ, քանի որ Միլիտաոն կվերադառնա։

Կամավինգան երբեք չի խաղացել կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն ունի անհրաժեշտ որակներ։ Նա շատ արագ է տիրապետում գնդակին, շատ ուժեղ է պայքարում և շատ արագ է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։