Փետրվարի 3-ին «Բայերը» Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։
Այսպիսով, «Բայերը» սահմանեց ամենաերկար անպարտելի շարքի ակումբային ռեկորդը, որը կազմում է 29 խաղ։
Ավելացնենք, որ լևերկուզենցիներն այժմ ունեն 52 միավոր։ Սա հատկանշական է նրանով, որ «Բայերը» ամբողջ անցած մրցաշրջանում վաստակել է 50 միավոր՝ 34 տուրից հետո զբաղեցնելով 6-րդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
Միայն «Բավարիան» Բունդեսլիգայի 20 խաղում վաստակել է ավելի քան 52 միավոր՝ 2013/14 (56) և 2015/16 (53) մրցաշրջաններում։