ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ստրասբուրգի» հետ հանդիպումից հետո (2-1) կտրուկ խոսել է թիմի պատրաստակամության մասին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջիկա հանդիպումներին, որոնք կսկսվեն 2 շաբաթ անց։
«Արդյո՞ք ինձ անհանգստացնում է Չեմպիոնների լիգայի մեկնարկը 12 օրից: 12 օրից մենք բոլորս կարող ենք մահանալ: Ինձ այս պահին չի հետաքրքրում Չեմպիոնների Լիգան։ Մտածում եմ «Բրեստի» հետ Ֆրանսիայի գավաթի խաղի մասին, դա է ինձ զբաղեցնում, սա մեզ համար եզրափակիչ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ֆրանսիական Լիգա 1-ում «Պարի Սեն Ժերմենը» առաջին տեղում է, Լուիս Էնրիկեի թիմը 20 խաղում վաստակել է 47 միավոր։