Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ուսի վնասվածքից հետո սկսել է մարզվել։
Հիշեցնենք, որ Կիմմիխը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 13-րդ տուրում կայացած «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը, առայժմ Կիմմիխը զբաղվում է բացառապես վազքային աշխատանքով։
Այս մրցաշրջանում Կիմմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։