«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Նա պայմանագիր ունի և կատարում է այն»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլան Չավիին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկն է, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»։
Անցած շաբաթ Չավին «Վիլյառեալից» կրած 3-5 հաշվով պարտությունից հետո հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ 44-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Իսպանացու գլխավորությամբ ակումբը նվաճել է Իսպանիայի առաջնությունը (2022/2023) և Իսպանիայի Սուպերգավաթը (2022/2023)։