Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը կիսվել է Մադրիդի «Ռեալի» կազմում իր խաղի մասին կարծիքով։
«Ես մանկուց Զիդանի երկրպագուն եմ եղել, ուստի սիրում էի նաև «Ռեալը»: Բեռնաբեու, սպիտակ վերնաշապիկ. այն ունի այնպիսի հմայք, որը ուրիշները չունեն: «Ռեալը» յուրահատուկ ակումբ է, բայց, հետ նայելով, կարծում եմ, որ ոչ, դա չէր տեղավորվում: Դա մի քիչ ցուցադրական ակումբ է, և ես այդպիսին չեմ: Նույնիսկ խաղաոճն ինձ չէր սազում նախորդ ակումբների հետ համեմատած։ Բայց սա իմ երազանքն էր։ Ես չէի կարող ավարտել կարիերաս առանց «Ռեալում» խաղալու։
Իմ պատմությունն ապացուցում է, որ «Ռեալը» բոլորից ուժեղ է։ Այնտեղ դժվար է խաղալ: Երևի պետք է ավելի շատ մարզվեի։ Անպատեհ պահերին ես էլ եմ վիրավորվել։ Վիրաբուժություն, վերականգնում»,- Ազարի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Ազարը «Ռեալում» խաղացել է 2019-2023 թվականներին, որից հետո ավարտել է կարիերան։ 33-ամյա բելգիացին մադրիդցիների կազմում անցկացրել է 76 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։