Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի կոշտ արտահայտություններին։
Նախկինում Չավին ասել էր, որ մրցավարները կողմնակալությամբ են աշխատում «Ռեալի» խաղերում։ Նա պնդում էր, որ Մադրիդը ճնշում է գործադրում մրցավարների վրա։
«Ես նույնիսկ չեմ ուզում այս մակարդակի իջնել՝ իսպանական ֆուտբոլի նկատմամբ հարգանքից ելնելով։ Սա ոչ պրոֆեսիոնալ է։ Ես այս մակարդակին չեմ կռանում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: