«Շտուտգարտը» հայտարարել է նոր ձեռքբերման մասին

«Բրայթոնի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդը վարձավճարով հանդես կգա «Շտուտգարտում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա գերմանացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։

Այս մրցաշրջանում Դաուդը անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։